«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

ՊԵՏՔ ՉԷ ԹԱԶՈՒ ՊԵՍ ՎԱԶԵԼ ՓՈՂԱՏԵՐԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ

ՊԵՏՔ ՉԷ ԹԱԶՈՒ ՊԵՍ ՎԱԶԵԼ ՓՈՂԱՏԵՐԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ
27.03.2012 | 00:00

Երբ նայում էի ՀՀ ապագա Ազգային ժողովի թեկնածուների ցուցակը, ակամայից հիշեցի ԱՄՆ-ի հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդիին։ Նախագահ ընտրվելուց հետո կարևորագույն հարցը նրա համար, որ առաջացել էր, կադրայինն էր.
-Ես որտեղի՞ց ճարեմ 1200 մեծ և փոքր պաշտոնյաներ,- հարցրել էր ինքն իրեն:
Արի ու մի կանչիր` խեղճ Քենեդի, ԱՄՆ-ի նման երկրում պրոբլե՞մ է այդքան թվով կադրերի ընտրությունը:
ՀՀ Ազգային ժողովի համամասնական (մեծամասնականի մասին էլ չխոսենք) ցուցակները նայելիս ակամայից մտածում էի, ինչո՞ւ մեր կառավարությունը նախաձեռնություն չի ցուցաբերում այդ ըղեղների (օգտվեցի Դանիել Վարուժանի բառապաշարից) արտահանության համար: Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի տնտեսական շահ կունենայինք այդ ըղեղների արտահանումից. բացի օրենսդիր գործունեությունից, նրանք կզբաղվեին նաև հայկական բիզնեսին հատուկ դրսևորումներով: Եվ այնտեղ կուտակած հարստության հաշվին ոչ թե Բելառուսում կամ Լիտվայում, այլ Հայաստանում ներդրումներ կանեն: Ոչ թե էստեղ ժողովրդից քերթած փողերով իրենց պուպուշ աղջկերքի հարսանիքին Եվրոպայից հատուկ ինքնաթիռով թիթեռներ կբերեն, այլ հենց էնտեղից ձրի թիթեռներ կբերեն: Պատկերացնում եք, չէ՞, ինչպիսի բարգավաճ Հայաստան կունենանք: Դե, էդ տխմար ամերիկացիք կամ եվրոպացիք մինչև գլխի ընկնեն, տղերքն իսկույն, բայց արդեն գերկուշտ, կթռչեն Հայաստան: Մինչև էդ ուղեղները մի քանի տարի կզբաղվեն տվյալ երկրների թալանով, կամ համաշխարհային ստանդարտի պատմաբանը Կապիտոլիումին հարող տարածքում ամերիկյան հասարակության համար դասախոսությունների շարք կկարդա, կամ էլ ԱՄՆ-ից եկածին ի՛նչ վատ կլինի ուղարկել հետ, որպեսզի այնտեղ էլ մի քիչ քոմփլեմենտարիզմի քաղաքականություն քարոզի, թե չէ այդքան թշնամություն ԱՄՆ-ի կողմից մեր լավ հարևանի նկատմամբ ո՞ւմ է պետք: Էդ մի քանի տարում Հայաստանում քցոցի, խլոցի, թշնամության հրահրողներ չեն լինի, մեր երկիրը մեկից ոտքի կկանգնի, և թուրք Ալիևն էլ չի հոխորտա, թե իրենց ռազմական բյուջեն Հայաստանի ողջ բյուջեից շատ է:
Հետխորհրդային Հայաստանում դրսևորվել է մի արատավոր պրակտիկա, որը ոչ թե վերանալու, այլ խորանալու միտում ունի:
Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից հիմք է դրվել երկրի թալանին և քայքայմանը: Առանց կոնկրետ օրինակների էլ գյուղացին լավ գիտե իր գյուղի, քաղաքացին` իր քաղաքի, երկրի ժողովուրդն էլ` իր թալանչիներին, մեկեն բիրդան աղա դարձածներին: Եզը կովից չտարբերող գանգրահեր տղան հիմնովին ավերեց գյուղը, արդյունաբերությունը (խնդրում եմ` չշփոթենք երազներով լեցուն Չարենցի գանգրահեր տղայի հետ. մեր գանգրահեր տղան մականուն ուներ, իսկ Չարենցինը` ոչ), և այսօր այդ գանգրահեր տղան առանց ամոթի ասում է. «Դուք կարող եք չգալ (նկատի ունի երկրի նախագահին): Ի վերջո... Բայց մի երկու շաբաթից: Ինտելեկտուալ խոպանչի ենք, մի քիչ փող աշխատենք, բերենք` հա՛մ տուն պահենք, հա՛մ էլ դատարանների փողերը տանք: Դուք ուրիշ եք: Կոմպլեքսներ չունե՞ք պաշտոնն ու փող աշխատելը համադրելու»: Ճիշտ է ասում: Ախր նրա մտքի ինտելեկտուալությունը էն գլխից է հայտնի, երբ ո՛չ ավելի, ո՛չ պակաս վարչապետ էր: Երբ ԱԺ-ում նրան հարցրին, թե որ էդքան ազնիվ ես, աշխատավարձով ես ապրում, բա էդ «Մալբորոն» ո՞նց ես ծխում: Պատասխանն էլ հնչեց, թե գործուղում գնալիս ծախսերս քչացնում եմ, դրա հաշվին էլ «Մալբորո» եմ ծխում: Համոզվում ես, չէ՞, ընթերցող, ինչպիսի փառահեղ ինտելեկտ ունի մեր սիրելի Բագրատյանը: Պիտի գան և իրենց թալանած երկիրը կարգի բերեն:
Գագիկ Ծառուկյանի մասին չեմ ուզում մանրանալ: Դե մարդը եղել է խորովածի փայտ ջարդող (այսինքն` էն գլխից գործարար է եղել): Իր կամքից անկախ հինգ հոգու հետ քրեական գործ է շալակել: Երկար տարիներ ապրել է գաղութում: Դե, խորհրդային երկիր էր, էն ժամանակ կոմունիստները մտածել էին, որ Գագոն ապագայում կարող է քաղաքական գործիչ դառնալ, որոշեցին քրեական գործ հարուցել և նրա կենսագրությունը մխտռել: Բայց, փա՜ռք Աստծո, Գագոն հարստացավ, և գտնվեց հայ իրավական մտքի գիտուններից մեկը (Գագիկ Ջհանգիրյանի երբեմնի վասալը) և քսան տարի հետո ապացուցեց (Մհեր Խաչատրյանը ստրուկի պես ծառայել է նաև Տեր-Պետրոսյանի վարչակարգին, հպարտորեն ապացուցել է, որ իրավագիտությունը մեշոկ է (պարկը հարմար բառ չէ), որը կարող է փչել իր ուզածի չափով. մի՞թե այդպես չփչեց, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ քաղաքացի է), որ էն հինգ հոգուց չորսն են բռնաբարել ինչ-որ մեկին: Ծառուկյանն ընդհանրապես էնտեղ չի էլ եղել: Դա անցյալ է, ոչինչ: Որ մարդը օլիգարխ է, Աստված իր հետ, չեմ էլ հարցնում` մարդ Աստծո, քեզնից խելոք ամերիկացի գործարարները միլիարդատեր դարձան 100 տարում, դու ինչպե՞ս հասցրիր այդքան աղքատ երկրում երկու տասնամյակում այդքան դիզել: Ամերիկացիներից շատ ես խելո՞ք: Երևի հա, էլի, ախր նրանց մեջ և ո՛չ մեկը մականունով չէ: Մի բան էլ ասեմ ու փակեմ Գագիկ Ծառուկյանի էջը: Ասում են` բարերար է: Ավելի լավ է նշեմ կոնկրետ օրինակով: Որպես գյուղապետ` ավագանու նիստի երեք որոշում եմ ուղարկել «մեծապատիվ» բարերարին` խնդրելով գյուղի վերանորոգված սպորտ դահլիճի համար սպորտային գույքով օգնել: Եվ ոչ մի պատասխան: Դե, գյուղի ավագանին ո՞վ է, որ միլիարդատեր Գագոն բանի տեղ դնի: Նշեմ, որ նրան ոչ թե որպես միլիարդատիրոջ էինք դիմել, այլ ՀՀ Օլիմպիական կոմիտեի նախագահի: Հավելեմ, որ ցանկացած պաշտոնատար անձ պարտավոր է, ըստ օրենսդրության, մեկամսյա ժամկետում պատասխանել ավագանու որոշմանը: Երևի հարգելի Գագոն պաշտոնատար անձ չէ, այլ մարդ, որն օլիգարխվելով որոշել է քաղաքականությամբ զբաղվել:
Հիշենք ևս մեկ անգամ ՈՒլյանով Լենինին. «Օլիգարխները, հարստահարելով ժողովրդին, փորձում են խուժել պառլամենտ, քաղաքականություն` իրենց կամքը ժողովրդին թելադրելու համար»: Հոյակապ է ասված:
Ստվերում խաղացող Ռոբերտ Քոչարյանի մասին ոչինչ չունեմ ասելու: Միայն ասեմ, որ նա լավ գիտե ժողովրդի վերաբերմունքն իր հանդեպ, դրա համար էլ Օսկանյանին ուղարկել է «Բարգավաճի» համագումարին, շոշափելու ժողովրդի տրամադրությունը: Օսկանյանի ելույթից հետո նրան ընդամենը մեկ խորհուրդ պետք է տալ.
-Խոսելուց առաջ նայիր քո անցած ճանապարհին:
Լեռնային Ղարաբաղի մասին խոսելուց առաջ, մտածի՛ր` այդ ո՞ր հնարքով նրան դուրս թողեցիք (ո՞ւմ հետ) բանակցային գործընթացից: Դեմոգրաֆիկ վերլուծություն ես կատարում: Ասեմ, որ նախորդից (նկատի ունեմ նաև Քոչարյանին) ստացել ենք թալանված երկիր, մնացած ավերն ու թալանը, նաև գաղթը շարունակվել են ձեր օրոք: Ինչպես գրել եմ տարիներ առաջ մի հոդվածում, Քոչարյանի (նաև քո) թալանը բնութագրել եմ նրա պահեստապետի (թիկնազորի պետի) շքեղ առանձնատունը նկարագրելով և հավելելով, եթե այդքան ունի մի պահեստապետ, ապա նրա տե՞րը որքան կունենա: Հները դաժան վայրենությամբ հարձակվում էին գործող նախագահի վրա: Ես էլ հարձակվեմ, բայց քանի որ բոլորիցդ ազնիվ և գիտակից եմ, նաև հայրենասեր ու մարդասեր, պարզապես զարմանում եմ. քսան տարի շարժվող հայկական քաղաքական վագոնի մեջ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս է կարողացել իրեն չապականել: Այսօր, երբ կարդում եմ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը, զարմանում եմ, բայց և հարց եմ տալիս. իսկ հե՞շտ է նախագահի համար պրծնել դրանցից, հատկապես այն դեպքում, երբ կողքի գիշատիչները դրան են սպասում: Ոչ միայն հեշտ չէ, այլև պրակտիկորեն անհնարին է:
Մեր երկրի ամբողջ դժբախտությունն այն է, որ ոչ ոք պատասխան չի տալիս իր կատարածի համար, թափած արյան համար, երկիրը քանդելու համար, ժողովրդին գաղթական դարձնելու համար, ժողովրդին խաբելու համար:
Գողը, խաբեբան հեռացվում է քաղաքականությունից: Հանգստանում է, վայելելով իր թալանը: Մի քանի տարի անց վերադառնում է և, խաղալով ժողովրդի մոռացկոտության վրա, սկսում է կույսի իր դերը տանել:
Մուբարաքին դատեցին, որի ծառայություններն իր երկրին պակաս չէին, քան մեր քաղաքական «գործիչներինը», իսկ ինչո՞ւ առայսօր ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չնստեց մեղադր-յալի աթոռին, սկսած Լևոնից, վերջացրած Քոչարյանով:
Երկիրն այդպես երկիր չի դառնա: Եվ հիմա եկել հասել ենք նոր ընտրության: Գրում են, գրում, թե մեկ է` ընտրությունները չեն լինելու թափանցիկ և արդար: Հարցնեմ, իսկ ո՞վ է ուզում, որ այն լինի թափանցիկ և արդար: Կուսակցություննե՞րը. այդ դեպքում թող պայմանագիր կապեն կուսակցությունները, որ ցանկացած ընտրակաշառքի դեպքում (իսկ այն օղու, սուրճի, գարեջրի տեսքով արդեն մեկնարկել էր դեռևս անցած տարվա դեկտեմբերին) կուսակցությունը կփակվի և նրա լիդերները կտրվեն դատի: Հազիվ թե... Հնուց եկած խոսքը` ճառ ասեմ, թե զանգ կախեմ, ուժի մեջ է:
Ժողովրդի մի մասին էլ մնում է թազու պես վազել այս կամ այն փող տվողի հետևից:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
«Այգեստանի» գյուղապետ
Հ. Գ. -Արդյոք կգա՞ այն օրը, երբ փողատերը թազու պես կվազի ժողովրդի հետևից նրա ձայնը ստանալու համար, որին ժողովուրդը կպատասխանի` ախր դու շա՜տ ես տգետ պառլամենտ մտնելու համար:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ

╒ц╒цёц╒б╛цёц╒/1349339141">«Իրատես» թերթի արխիվից
«Ի՜նչ հայ, հրեա է» («Հրեա­նե­րից պր­ծանք, ան­ցանք հա­յե­րին»)
«Ի՜նչ հայ, հրեա է» («Հրեա­նե­րից պր­ծանք, ան­ցանք հա­յե­րին»)

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Գաղափարը՝ մեզնից, կռիվը՝  ձեզնից
Գաղափարը՝ մեզնից, կռիվը՝ ձեզնից